Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակավոր կառավարության կազմի իր տարբերակն է հրապարակել

Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակավոր կառավարության կազմի իր տարբերակն է հրապարակել

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսում հրապարակել է ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։

Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակավոր կառավարության իր տարբերակում ընդգրկել է հետևյալ անձանց՝ Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հովհաննսիյանը միաժամանակ նշել է, որ ցուցակում ներառված անձանց հետ չի խոսել, նրանք իր այդ տեսակետի մասին տեղյակ չեն։

«Ես որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում։ Սա ուղղակի մեթոդաբանություն է։ Սա այս պահին, խցանը հանելուց հետո, հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցություններն առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ է։ Այս ցուցակը, պարզ է, չի գործելու, կարող են լինել բացարկներ, մարդիկ կլինեն, որ կասեն` ոչ։ Կան մարդիկ, որ կասեն` ես պետք է լինեմ»,– ասել է Հովհաննիսյանը։

Նա միասնության կոչ է արել ՀՀ քաղուժերին` հորդորելով վեր կանգնել կուսակցական շահերից ու հրաժարվել պառակտման տանող հռետորաբանությունից` հանուն Հայաստանի ու Արցախի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքական գործիչը կոչ է արել հրաժարական տալ, նրա ընտանիքին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին` սթափվել։

«Մեզ պետք է այդ ինքնաբացարկը, իսկ եթե չէ, եթե իր ընտանիքը չկարողանա, իր կուսակցական ընկերները չկարողանան այս ամսվա ընթացքում դուրս գալ այդ նյութական կապվածությունից, ուրեմն դա պետք է անի այն պետական մարմինը, որ տեսնում է ազգային պետական շահը։ Եվ եթե այդ պետական մարմինն էլ ուզում է մեղասակից դառնալ, ուրեմն` ժողովուրդը»,– ասել է Հովհաննիսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր համար որպես պայքարի մեկնարկ է նախանշել օգոստոսի 8-ը։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---