ՊՆ․ ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապը չի գործում 5 օգոստոսի 2022 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Ադրբեջանի նրա պաշտոնակից Զաքիր Հասանովի միջև 2021-ի վերջում հաստատված ուղիղ կապն այժմ չի գործում։ Այդ մասին հայտնել են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ 2021-ի նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել` առաջարկելով, որ նույնն անի Ադրբեջանը։ «Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է»,- նշել էր Փաշինյանը։ 2021թ-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ԵԽ նախագահ Շառլ Միշելը բարձր էր գնահատել իր իսկ աջակցությամբ 2 երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատմանն ուղղված քայլերը։ Նա շեշտել էր, որ այս մեխանիզմը կարող է նպաստել միջադեպերը կանխելուն և դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման առնչությամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |