Րաֆֆի Հովհաննիսյան․ Եթե այսպես շարունակվի, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը և զոհերն ու լարումները

Րաֆֆի Հովհաննիսյան․ Եթե այսպես շարունակվի, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը և զոհերն ու լարումները

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսում հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, «սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը և զոհերն ու լարումները, և կունենանք խեղված, խաբուսիկ խաղաղություն կամ պարտադրված պատերազմ»։

«Հայաստանն այսօր ունի տապալված ղեկավար (ցավում եմ դրա համար), որը խուսափում է զրույցից իր ժողովրդի հետ և բաժանարար գծեր է դնում՝ «սև» ու «սպիտակ»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ վերջին օրերին մենք տեսնում ենք, որ «Հայաստանն ակնհայտորեն չունի գերագույն գլխավոր հրամանատար. մենք ապրում ենք լարված և պատասխանատու ժամանակաշրջան»։

Նրա դիտարկմամբ՝ այս շրջանում անհրաժեշտ է հաղթահարել ներքին բևեռվածությունն ու բաժանումները, հայհոյախոսությունը, ցավը և քաղաքական նոր լուծումներ գտնել:

«Եթե այս ինքնահոսը շարունակվի, ապա հրամանատրության չհրապարակված համաձայնություններով, կառավարական նիստերի միջոցով դեպի Բաքու ուղարկվող ազդակներով մեր ինքնիշխանությունը կնվազի և մեր տարածքային ամբողջականությունը գնալով կկրճատի, մեր հանրապետության մի մասը և Արցախը բռնազավթված են, դա կօրինականացվի… Սա մեկ հոգու ահազանգ չէ, ես մենակ չեմ… Օրինաչափություն չէ այն, ինչ եղել է՝ հայրենիքի հանձնում, ավելի քան 4 հազար զոհեր… Քստմնելի է, որ մեր հայրենիքից վտարվում են Սփյուռքի մեր հայրենակիցները: Անընդունելի է, որ այսօր ունենք քաղբանտարկյալներ: Բոլոր արատները, որ կային նախկինների օրոք, կան, այսօր ևս, և դա օրինաչափ չէ»,-ասել է Հովհաննիսյանը։ :

Հովհաննիսյանը նաև հրապարակել է ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---