ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան․ Խորապես մտահոգված եմ ԼՂ-ում և շրջակայքում բնակվողների անվտանգությամբ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան․ Խորապես մտահոգված եմ ԼՂ-ում և շրջակայքում բնակվողների անվտանգությամբ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն, անդրադառնալով իրավիճակի սրացմանն Արցախում, մտահոգություն է հայտնել և լարվածության նվազեցման կոչ արել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ու շրջակա տարածքներում բնակվողների անվտանգությամբ՝ այդ տարածքում վերսկսված մարտական գործողությունների մասին հաղորդագրությունների պատճառով։ Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ինչպես 2020-ին էր, և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ու հետագա սրացումից խուսափելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---