Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններն ավանդաբար բարեկամական են

PanARMENIAN.Net - Վրաստանը հարեւան երկիր է, որի հետ Հայաստանն ավանդաբար բարեկամական հարաբերություններ է պահպանում: Այդ մասին իր պաշտոնին անցնելու միամյակի կապակցությամբ Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Եթե վրացական կողմը ցանկանում է դառնալ Հայաստանի ռազմավարական գործընկերը, ապա մենք կարող ենք միայն ողջունել այդ քայլը: Եթե ցանկանում են` խնդրեմ, միգուցե այդպիսով հաջողվի լուծել երկու երկրների միջեւ առկա որոշ խնդիրներ»,- ասել է Սարգսյանը:



Անցյալ շաբաթ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն հայտարարեց, որ Վրաստանն ու Հայաստանը մոտ ժամանակներս ռազմավարական հարաբերություններ կձեւակերպեն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---