10 ապրիլի 2009 - 19:41 AMT
Մոսկվայում տեղի կունենան ՕԱՀՈՒ վերաբերյալ խորհրդատվություններ
Ապրիլի 13-14 Մոսկվայում տեղի կունենան ՀԱՊԿ անդամ պետությունների լիազորված պաշտոնավար անձանց խորհրդատվությունները Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) գործունեությունը որոշող փաստաթղթերի զննման վերաբերյալ:

Միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհրդի, արտաքին եւ ներքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների եւ գործադիր իշխանության այլ մարմինների ներկայացուցիչները:

ՕԱՀՈՒ ստեղծման մասին որոշումը Կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց 2009թ. փետրվարին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում: