ՌԴ ՊՆ–ն ևս հայտնել է Սոթքում հայ զինծառայողի վիրավորման մասին

ՌԴ ՊՆ–ն ևս հայտնել է Սոթքում հայ զինծառայողի վիրավորման մասին

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի ԶՈւ կողմից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սոթքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, վիրավորվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։ ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---