Իրանում հերքել են, որ ՌԴ-ից ուղեծիր դուրս եկող իրանական արբանյակը կարող է օգտագործվել Ուկրաինային լրտեսելու համար

Իրանում հերքել են, որ ՌԴ-ից ուղեծիր դուրս եկող իրանական արբանյակը կարող է օգտագործվել Ուկրաինային լրտեսելու համար

PanARMENIAN.Net - Իրանի տիեզերական գործակալությունը հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե օգոստոսի 9-ին ՌԴ-ից ուղեծիր ուղարկվող իրանական «Հայամ» արբանյակը կարող է օգտագործվել Ուկրաինայի դեմ լրտեսելու համար։

Հայտարարության մեջ ասվում է, որ տիեզերական սարքը ենթարկվում է միայն Թեհրանին և պիտանի չէ այլ երկրների ռազմական նպատակների համար, գրում է Deustche Welle-ն։

Արբանյակի կառավարման կենտրոնը լինելու է Իրանի տարածքում, և դրա վերահսկման և շահագործման բոլոր հրահանգները գործարկման առաջին օրվանից և ուղեծիր դուրս գալուց անմիջապես հետո իրականացնելու են իրանցի մասնագետները։

«Ոչ մի այլ երկրի այդ տեղեկատվությունը հասանելի չի լինելու։ Լուրերն այն մասին, թե արբանյակի լուսանկարներն օգտագործվելու են այլ երկրի ռազմական նպատակների համար, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել են գործակալությունում։

Օգոստոսի 9-ին Ռուսաստանը Բայկոնուրից ուղեծիր է դուրս բերելու իրանական արբանյակը։ Ավելի վաղ The Washington Post-ը, հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների վրա, գրել էր, թե արբանյակը զգալիորեն կընդլայնի Մերձավոր Արևելքում ռազմական օբյեկտները լրտեսելու Թեհրանի հնարավորությունները։ Պարբերականը գրել էր նաև, թե Մոսկվան մտադիր է օգտագործել արբանյակը՝ հետևելու համար ուկրաինական զինված ուժերին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---