Համայնքի ղեկավար․ Մեղրիում ռուս սահմանապահները 5 հենակետ են դրել, երբեմն մեքենաները կանգնեցնում՝ ստուգում են

Համայնքի ղեկավար․ Մեղրիում ռուս սահմանապահները 5 հենակետ են դրել, երբեմն մեքենաները կանգնեցնում՝ ստուգում են

PanARMENIAN.Net - Մեղրի խոշորացված համայնքում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետ են տեղադրել և ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Այդ մասին հայտնել է համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` իրավիճակից ելնելով ռուս սահմանապահները ժամանակ առ ժամանակ մեքենաները կանգնեցնում են և ստուգումներ իրականացնում։ Դա, ըստ Զաքարյանի, անվտանգության նկատառումներից ելնելով է արվում։

«Արդեն 8-9 ամիս է, ինչ մոդուլային 5 հենակետ կա Մեղրիում` Մեղրի-Ագարակ ճանապարհին և ընդհանրապես Արաքսի ափով մեկ։ Արդեն 67 տարի է, ինչ ռուս սահմանապահ զորքերն այստեղ իրենց համապատասխան ստորաբաժանումներն ունեն և ծառայություն են իրականացնում։ Սակայն վերջին ամիսներին մոդուլային հենակետեր են տեղադրել, և սահմանապահները հավելյալ ծառայություն են մատուցում, որն ամրագրված է «Պետական սահմանի մասին» օրենքով»,– ասել է Զաքարյանը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ է տեղադրվել։ Ըստ լուրերի` ռուսները ստուգում են բոլոր ավտոմեքենաները։

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը ստեղծվել է 1955 թվականին։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---