Չավուշօղլու․ «Հայաստանին կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների չդիմի»

Չավուշօղլու․ «Հայաստանին կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների չդիմի»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այդ երկրում մեկնարկած Դեսպանների 13-րդ համաժողովում, անդրադառնալով Արցախի խնդրին, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներին, «զգուշացրել է Հայաստանին»։

«Հայաստանին կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների չդիմի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, գրում է Еrmenihaber-ը:

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ նա կրկին անգամ հիշեցրել է, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանի բանակին «բռնազավթված հողերն աջակցելու հարցում», որից հետո ըստ Չավուշօղլուի, իրենք արագորեն սկսել են ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության համար:

«Այսպիսով, այսօր խոսում ենք ոչ թե օկուպացիայի տակ գտնվող հողերի, տեղահանված անձանց և ամեն պահի հնարավոր բախման, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին: Այստեղից Հայաստանին էլ կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների մեջ չդիմի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն ելույթի մեկ այլ հատվածում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Նա մասնավորապես նշել է. «Մենք անկեղծ ենք Հարավային Կովկասում կարգավորման և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում: Ադրբեջանի՝ պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու համար:

Հայաստանի հետ փոխադարձաբար նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են քննարկումները: Իհարկե, այս գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացից ու մեր վերջնական նպատակը հանդիսացող ամբողջ տարածաշրջանում կարգավորման ու համագործակցության հորիզոնից առանձին չենք դիտարկում: Վերջին օրերին տարածաշրջանում առաջացած լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե առկա խաղաղությունն ինչքան փխրուն է: Իհարկե, այս գործընթացում դրբեջանի հետ մեր համերաշխությունն ամրապնդվելով շարունակվելու է: Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չի»:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---