ՊՆ խոսնակ․ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում դրական շարժ կա 9 օգոստոսի 2022 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի սկզբին Արցախում շփման գծում լարվածության հետևանքով վիրավորում ստացած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Նա տեղեկացրել է նաև, որ վիրավորված 19 զինծառայողից 2-ը դուրս է գրվել հիվանդանոցից, գրում է Shantnews.am Ըստ նրա՝ մյուս զինծառայողները շարունակում են ստացիոնար բուժում ստանալ, նրանցից 10-ը, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, Երևանում են: Ըստ ռազմական գերատեսչության խոսնակի, մյուս 9-ից 1-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ միջին ծանրության, մնացածներինը՝ թեթև: Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |