Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ Բողոքը մերժվել է

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ Բողոքը մերժվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը, գրում է Panorama.am-ը։

Պաշտպանության կողմը միջնորդել էր գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարան մերժել էր՝ անփոփոխ թողնելով նրա կալանավորումը։

‌Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։ Պաշտպանները ներկայացրել էին վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ։

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021-ի սեպտեմբերի 7-ին։ Նախաքննական մարմինը մոտ 1.5 տարի քննվող քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։

‌Գործի շրջանակում Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---