Շիրակցի գերիների հարազատները գիշերել են կառավարության դիմաց

Շիրակցի գերիների հարազատները գիշերել են կառավարության դիմաց

PanARMENIAN.Net - Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի առջև` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանք դեռ օգոստոսի 8-ից կառավարության շենքի առջև են։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի քայլեր իրականացվեն և հայրենիք վերադառնան Ադրբեջանում պահվող գերիները, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ երեկ իրենց պահանջը լսել է կառավարության ներկայացուցիչը, սակայն մինչ այս պահը նրանց որևէ մեկը չի ընդունել։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, տղամարդը մանրամասներ չի նշել. դեռ կազմակերպչական հարցեր կան քննարկելու, որից հետո կորոշեն իրենց անելիքը։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են 2020-ի դեկտեմբերի 16-ին` Խծաբերդում, եռակողմ հայտարարությունից հետո։ Նրանց մի մասն արդեն հայրենիք է վերադարձել։ Գերիների ծնողները, այլ հարազատներ բազմիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ` պահանջելով, որպեսզի իրենց հարազատները վերադառնան հայրենիք։

Փաշինյանն օգոստոսի 4-ի նիստում հայտարարել, էր, որ 2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղպահների ներկայությամբ և թողտվությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---