Սերժ Սարգսյանը դեմ չէ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, համանախագահներն առաջարկել են մայիսի 7-ին Պրահայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Ես դեմ չեմ հանդիպմանը»,- ասել է ՀՀ ղեկավարը` ավելացնելով, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը կարող է կայանալ այլ վայրում եւ այլ ժամանակ: Դրա հետ մեկտեղ նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:



Հաջորդ շաբաթ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ խորհրդատվությունները շարունակելու համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանելու են տարածաշրջան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---