Պեսկով․ Bayraktar-ների համատեղ թուրք-ուկրաինական արտադրության օբյեկտը, կառուցվելու դեպքում, «կապառազմականացվի»

Պեսկով․ Bayraktar-ների համատեղ թուրք-ուկրաինական արտադրության օբյեկտը, կառուցվելու դեպքում, «կապառազմականացվի»

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Ուկրաինայում հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներ արտադրություն հիմնելու Baykar թուրքական ընկերության մտադրությանը, ասել է, որ օբյեկտը, որի կառուցմամբ պետք է զբաղվի համատեղ թուրք-ուկրաինական ընկերությունը, անմիջապես կքանդվի։

«Այդպիսի օբյեկտի ստեղծման փաստը, ամենայն հավանականությամբ, ապառազմականացման թեմային կդասվի։ Դա միայն կերկարացնի ուկրաինացիների տառապանքները, սակայն, չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակներից»,-ասել է Պեսկովը լրագրողներին, գրում է «Կոմերսանտը»։

Օգոստոսի 8-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել է, որ Baykar Makina թուրքական ընկերությունը գործարանի ուկրաինական բաժանմունք է ստեղծել, որը պատրաստվում է գործարկման։ Ըստ դիվանագետի, ընկերությունը հողամաս է ձեռք բերել։ Նա հավելել է, որ արդեն մշակվել է ձեռնարկության նախագիծը։

Հուլիսի վերջին թուրքական Haber 7-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համագործակցել Bayraktar TB2 արտադրության ոլորտում Baykar Makina ընկերության հետ։ Ընկերությունը պատկանում է երկու եղբայրների՝ Հուլուք և Սելջուկ Բայրաքթարներին, վերջինը Էրդողանի փեսան է։ Այն ժամանակ Պեսկովն ասաց, որ Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններում այդ հարցը չի շոշափվել։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---