Էդգար Ղազարյանը կոչ է արել օգոստոսի 23-ից նոր «Անկախության շարժում» սկսել

Էդգար Ղազարյանը կոչ է արել օգոստոսի 23-ից նոր «Անկախության շարժում» սկսել

PanARMENIAN.Net - ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսում կոչ է արել սկսել նոր շարժում՝ «Անկախության շարժում» անվանումով, որը պետք է սկսվի օգոստոսի 23-ից՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրվանից և ավարտվի սեպտեմեբրի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը:

«Ամենաուշը սեպեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի ՀՀ վարչապետ»,-հայտարարել է քաղաքական գործիչը, գրում է Panorama.am-ը։

Ղազարյանը հավելել է, որ երկիրը հայտնվել է աղետալի վիճակում, ինչը ենթադրում է, որ պետք է իրականացվեն հրատապ գործողություններ՝ մեր պետության վերջնական կործանումը կանխելու համար։

Նա նշել է, որ հայրենիքի մի շարք բնակավայրերի բնակիչներ կանգնած են տեղահանման վտանգի առաջ:

«Բայց պատմության մեջ այն բացառիկ տեղահանում է, քանի որ ստացվում է՝ խաղաղ պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից հայ մարդիկ տեղահանվում են իրենց բնակավայրերից: Մինչև այս մենք գիտեինք, որ հայերը տեղահանվում են թուրքերի կողմից, հիմա նրանք տեղահանվում է ՀՀ իշխանությունների կողմից, որն արվում է առանց որևէ թղթի, պայմանակգրի և իրավական ակտի։Մի չճանաչված պետության ճանաչված նախարար, որը ճանաչված է քրեական գործերով իրեն ներկայացված բազմաթիվ մեղադրանքներով, գնում է հայկական բնակավայրեր և մարդկանց ասում է՝ մինչև օգոստոսի 25-ը դուրս եկեք ձեր տներից»,-հայտարարել է Ղազարյանը։

Բանախոսը նկատել է, որ եթե դա արվում է նոյեբերի 9-ի հայտարարության հիման վրա, ապա այնտեղ ճիշտ հակառակն է գրված՝ դրանով Ադրբեջանը պարտավորություն ունի ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը, իսկ ռուսական խաղաղապահները պետք է երաշխավորեն այդ անվտանգությունը, որը միակ իրավական կարգավորումն է:

Էդգար Ղազարյանը, ցույց տալով ՀՀ Անկախության հռչակագիրը, որը պետության հիմնադիր անփոփոխելի փաստաթուղթ է, հայտնել է, որ հռչակագրով ՀՀ-ն ստեղծվել է որպեսզի Արցախը միավորվի նրա հետ, և որևէ քաղաքացի՝ լինի Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարայանը, Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Արսենյանը, թե Խաչատուր Սուքիասյանը, եթե միտք են արտահայտում, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ապա նման անձինք ՀՀ-ում չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն:

Ղազարյանը նկատել է, որ Անկախության հռչակագիրը հղում է անում ՀՀ ԳԽ-ի և ԼՂ Ազգային խորհրդի 1989 թվականի համատեղ որոշմանը, որը նախատեսում է Արցախի միավորումը Հայաստանի հետ:

Նա ընթերցել է նաև Նիկոլ Փաշինյանի մի քանի արտահայտություններ, որ նա արել է վարչապտությունը ստանձնելու պահին, և փաստել, որ վերջինս չի պահպանել ո՛չ Արցախին և ո՛չ էլ Հայաստանին տված խոստումները և ուրանում է նաև Հայոց ցեղասպանությունը:

Էդգար Ղազարյանը ԳԽ առաջին կազմի պատգամավորներին և քաղաքացիներին կոչ է արել 2022 թվականի օգոստոսի 23-ին հավաքվել Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության նիստերի մեծ դահլիճում, որտեղ 32 տարի առաջ ընդունվել է Անկախության հռչակագիրը: Նա հիշեցրել է, որ Անկախության հռչակագիրը ընդունողներն են եղել ՀՀ երեք նախագահները, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և այլ հայտնի մարդիկ: ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---