Սերժ Սարգսյան․ ՀՀԿ-ի տարածած հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունեմ![]() 10 օգոստոսի 2022 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, որն ի թիվս այլ երկրպագուների «Զվարթնոց» օդանավակայանում է ՝ դիմավորելու Հայաստանի շախմատի հավաքականների անդամներին, հրաժարվել է պատասխանել քաղաքական հարցերին: Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակին անդրադառնալով՝ նա ասել է, որ ՀՀԿ-ի տարածած հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի։ «Մի քանի օր առաջ մեր կուսակցությունը հայտարարություն էր տարածել, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։ Լրագրողների քաղաքական հարցերին ի պատասխան երրորդ նախագահն ասել է, որ այսօր միայն շախմատից է խոսելու և չի ցանկանում անդրադառնալ Հայաստանի «գործող կառավարիչներին», գրում է Sputnik Արմենիան։ ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել օգոստոսի 5-ին՝ նշելով, որ Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին: ՀՀԿ հայտարարության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ: ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |