Էդգար Ղազարյան․ Փաշինյանին հեռացնելու սահմանադրական 3 ճանապարհ կա

Էդգար Ղազարյան․ Փաշինյանին հեռացնելու սահմանադրական 3 ճանապարհ կա

PanARMENIAN.Net - ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու սահմանադրական 3 ճանապարհ կա։

«Այս պահին Փաշինյանին իշխանությունից վռնդելու երեք սահմանադրական հիմքեր կան, մենք գնալու ենք բացառապես սահմանադրական ճանապարհով»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ առաջին ճանապարհը Փաշինյանի գիտակցված հրաժարականն է վարչապետի պաշտոնից:

«Մենք պատրաստ ենք նրա հետ խոսել, բացատրել, որ նա մեր ժողովրդի ամենամեծ թշնամին, պատուհասն է, մարդ է՝ կարող է հասկանա»,-հայտարարել է Ղազարյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ տարբերակը իրավականն է, որը մինչ այժմ գործի չի դրվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանցավոր անգործության հետևանքկով:

«Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրվագներով իրականացրել է պետական դավաճանության և այլ ենթադրյալ հանցագործություներ և գլխավոր դատախազը որևէ գործուն քայլ չի ձեռնարկել զոհված զինծառայողների ծնողների դիմումի գործով նրան որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը խոստովանական ցուցմունք է տվել, որ թշնամուն է փոխանցել ռազմական բնույթի հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ՝ ականապատ դաշտերի քարտեզներ, այդ հանցագործությունը կատարել է երկու անգամ և դրանով օգնել է թշնամուն դիրքավորվել ՀՀ-ի և Արցախի սահմաններից դուրս և իրականացնել նոր ռազմական գործողություններ մեր ժողովրդի և պետության դեմ»,-ասել է բանախոսը։

Ղազարյանը հավելել է. «200 դոլարով ֆեյսբուքով սիրուն աղջկա պրոֆիլին տեղեկություն փոխանցած մարդուն դատում են, բայց միլիոնավոր դոլարներ արժեցող ռազմական հույժ գաղտնի տեղեկությունը թշնամուն փոխանցած և այդ մասին ինքնախոստովանական ցուցմունք տված անձը դեռևս գտնվում է ազատության մեջ, ինչը նոր վտանգներ է պարունակում պետության համար»:

Ղազարյանը նկատեց, որ 44 օրյա պատերազմում ռազմական դրություն է հայտարարվել, բաց ոչ պատերազմ, ինչը նշանակում է, որ Փաշինյանը չի համարվել գերագույն գլխավոր հրամանատար, բայց «պատերազմի ժամանակ իր կնոջ հետ գտնվել է բունկերում և տարբեր հրամաններ տվել»:

Փաշինյանի հեռացման սահմանադրական երրորդ տարբերակի հիմքերը, ըստ Էդգար Ղազարյանի, առաջացել են 2022-ի օգոստոսի 2-ից՝ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու առաջին տարելիցից հետո, երբ իրավական կարգավորումներով ԱԺ պատգամավորների 1/3-ն իրավունք ունի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերել, ինչի համար, ըստ Սահմանադրության նրանք պետք է ունենան վարչապետի թեկնածու, բայց երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն հայտարարել վարչապետի թեկնածուի մասին:

Ղազարյանը հայտնել է, որ ունի գաղափար վարչապետի թեկնածուի վերաբերյալ, բայց այսօր այդ մասին չի հայտարարի:

Նա հավանական է համարել ՔՊ խմբակցության պատգամավորների որոշ մասի միացումը իմպիչմենտին, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորը որոշում է կայացնում անհատապես, ոչ թե խմբային:

Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսում նաև կոչ է արել սկսել նոր շարժում՝ «Անկախության շարժում» անվանումով, որը պետք է սկսվի օգոստոսի 23-ից՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրվանից և ավարտվի սեպտեմեբրի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը:

Ընթերցեք նաև․ Էդգար Ղազարյանը կոչ է արել օգոստոսի 23-ից նոր «Անկախության շարժում» սկսել

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---