Հայաստանը հպարտ է Ռուսաստանի հետ գործընկերությամբ

PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Ռուսաստանը կապված են հազարավոր թելերով, ի դեմս Ռուսաստանի մենք ունենք հուսալի եւ հավատարիմ գործընկեր»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանը հպարտ է իր գործընկերով: «Հայ-ռուսական փոխհարաբերությունները, երեւի, միակն են, որտեղ ժողովուրդն ու իշխանությունները գնահատականի հարցում միացյալ են»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը` ավելացնելով, որ երկու երկրները հարաբերությունների հետագա զարգացման համար մեծ պոտենցիալ ունեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---