Բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավողներն աշխատավարձի ամսական մինչև 2 մլն դրամ փոխհատուցում կստանան

Բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավողներն աշխատավարձի ամսական մինչև 2 մլն դրամ փոխհատուցում կստանան

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին կառավարության նիստում ընդունվել է Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակաված նախագիծը, որով նախատեսվում է բարձր որակավորման մասնագետներ ներգրավող տնտեսավարողներին աշխատավարձի ամսական մինչև 2 մլն դրամ փոխհատուցում տրամադրել։

Նախագիծը ներառում է մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել գործող ընկերությունների արտադրողականությունը հիմնական երկու միջոցով՝ աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների և խթանել գիտահետազոտական գործունեությունը, գրում է «Առավոտը»։

Աջակցություն ստանալու համար կարող են դիմել առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ)։

Բարձր որակավորում ունեցող մասնագետ է համարվում այն մասնագետը, ով ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին՝

- ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան։

- կամ ունի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia ինդեքսներում ներառված աշխարհում առաջատար ընկերություններից որևէ մեկում:

Աջակցության չափը

Բակալավրի, մագիստրոսի կոչում ունեցող, կամ առաջատար արտասահմանյան ընկերություններից որևէ մեկում առնվազն 10 տարվա փորձ ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխհատուցվի վճարված աշխատավարձի 20%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1,000,000 դրամ:

QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխհատուցվի վճարված աշխատավարձերի 50%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1,500,000 դրամը,

QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ՀՀ ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում համալսարանին կփոխհատուցվի աշխատավարձի 70%-ը, սակայն ոչ ավելի քան գումարային ամսական 2,000,000 դրամը:

Փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմումներում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում:

Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար։ Աջակցությունը տրամադրվում է այն պայմանով, որ աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ) ընթացքում ԲՈՈՒՄ-ը հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից: ‌

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---