Միս տեղափոխող մեքենաները զննվել են․ 16 արձանագրություն կա

Միս տեղափոխող մեքենաները զննվել են․ 16 արձանագրություն կա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին՝ առավոտյան 4:00-9:00-ն ընկած հատվածում, Երևան մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները: 16 արձանագրություն է կազմվել, նշված մսեղիքի վաճառքն արգելվել է։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողությամբ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում Է իրականացվում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ։

Կանգնեցված և ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն 3 է ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն, որի հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ և կսահմանվի վարչական պատասխանատվություն:

Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է:

Խստացված համատեղ վերահսկողությունը շարունակական է:

 Ուշագրավ
Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը
---