ԱԳՆ խոսնակ․ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա

ԱԳՆ խոսնակ․ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա

PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,-նշել է ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, թե Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին՝ Անկարայում: ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---