Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ-ում Իրանի դեսպանությունից, հայտնում է Արմենպրեսը։

Դեսպանությունից նշել են, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին:

Իրանի կառավարությունը 2021 թ. դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին, սակայն հյուպատոսությունը դեռ պաշտոնապես չի բացվել: Տեղեկություններ կան այն մասին, որ հյուպատոսությունը ամենայն հավանականությամբ բացվելու է 2022 թվականին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---