Կանադայի ԱԳ նախարարը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ հանդիպմանը ԼՂ հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հարցեր է քննարկել12 օգոստոսի 2022 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հիմնահարցեր։ Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնադրության աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակությանը, ինչպես նաև Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունեությանը, տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։ Ջոլին, խորհրդարանականներ Ջին Յիփի և Հան Դոնգի ուղեկցությամբ, օգոստոսի 11-ին է այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն։ Նա ծանոթացել է նաև հայ համայնքի առօրյա կյանքին և հոգևոր-կրթական կառույցների գործունեությանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտոնում սա առաջին այցելությունն էր հայ համայնքին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |