Դավիթ Բաբայան․ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար13 օգոստոսի 2022 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուզում է «շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար»։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 12-ի իր հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ կարգավիճակ, ոչ անկախություն, ոչ էլ հատուկ արտոնություններ։ Լավ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։ Մանրամասների մեջ խորանալու իմաստ չկա։ Միայն ասեմ հետևյալը: Դե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար։ Իրոք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը: Երկրորդը, իսկապես, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի։ Բացի այդ, Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում»,-ասվում է գրառման մեջ: Ալիևն ադրբեջանական հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե Ղարաբաղում ապրող հայերը «պետք է ճիշտ քայլ անեն, հասկանան, որ իրենց ապագան ադրբեջանական հասարակության հետ ինտեգրումն է»։ Նա ասել է, որ «Ղարաբաղի հայերը ոչ կարգավիճակ կունենան, ոչ անկախություն, ոչ էլ որևէ արտոնություն»։ «Ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այդպես էլ նրանք։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այդպես էլ նրանցը կպաշտպանվեն։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այդպես էլ նրանցը կպաշտպանվի։ Ճանապարհը միայն սա է»,-ասել է Ալիևը։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |