Գյուլումյան․ Իրենց տները լքող Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները կարող են դիմել ՄԻԵԴ

Գյուլումյան․ Իրենց տները լքող Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները կարող են դիմել ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը փորձագիտական քննարկման ժամանակ հայտարարել է, որ իրենց տները ստիպված լքող Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները կարող են դիմել ՄԻԵԴ՝ սեփական կառավարության դեմ կամ փոխհատուցում պահանջել:

Գյուլումյանի խոսքով՝ պետք է սպասել օգոստոսի 25-ին և տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը, որից հետո հարցը դիտարկել նաև հայրենազրկման համատեքստում, գրում է Panorama-ն։

«Մենք ունեցել ենք իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հեռու են եղել այդպիսին լինելուց։ Նրանց նպատակը եղել է իշխանությունը, հիմա իրենք իշխանության մաս են և, բնականաբար, այդ իրավապաշտպան գործունեությունը չեն իրականացնում»,- ասել է նա։

Նա առաջարկել է ստեղծել նոր քաղաքացիական հասարակութուն, որն իշխանափոխությունից հետո իշխանություն չի դառնա, այլ կմնա իր տեղում,

«Պետք է պայքարելիս բոլոր միջոցները օգտագործենք՝ կլինի միջնորդությունները, դատարանների ակտերը բողոքարկելու ձևով, թե այլ ուղիները: Իրավական նիհիլիզմը, թե միևնույն է ոչ մի արդյունքի չենք հասնելու, մեզ ոչ մի օգուտ չի տալու, պետք է որոշակի իրավական բազա ստեղծել հետագայի համար: Իսկապես այն կարող է ոչ մի օգուտ չտալ, բայց այդ հիմքերը պետք է ստեղծել»,-հայտարարել է Գյուլումյանը և նկատել, որ նման բազան պետք կգա նաև միջազգային ատյաններ, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար», - նշել է նա։

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայն, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---