Ավարտվել է Հարավկովկասյան երկաթուղու գարնանային ստուգումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-10 անցկացվել է Հարավկովկասյան երկաթուղու գծերի, ինչպես նաեւ կառույցների, հողալիրի եւ գծային սարքավորումների գարնանային հանձնաժողովային ստուգում: Այդ մասին հաղորդել է ընկերության մամլո ծառայությունը:





Ստուգումը իրականացվել է գնացքների երթեւեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, վթարները կանխարգելելու եւ ժամանակին միջոցներ կիրառելու նպատակով: Վերջիններս կերաշխավորեն ենթակառուցվածքների եւ շարժակազմի կայուն աշխատանքը` ձմռան ժամանակահատվածից հետո ամառային բեռնատար եւ ուղ-որատար փոխադրումներին պատրաստվելու համար:

Ստուգմանը մասնակցել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը` գլխավոր տնօրեն Շ.Ն.Շայդուլլինի գլխավորությամբ, որն անձամբ վերահսկել է գծերի - կառույցների հանձնաժողովային ստուգման անցկացումը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵե ՓԲԸ» համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---