Ջանիբեկյանը հիմնել է միջազգային վենչուրային նոր ընկերություն՝ Triple S Ventures-ը

Ջանիբեկյանը հիմնել է միջազգային վենչուրային նոր ընկերություն՝ Triple S Ventures-ը

PanARMENIAN.Net - Ձեռնարկատեր Արթուր Ջանիբեկյանը, Seaside Startup Summit-ի համահիմնադիրներ Հակոբ Հակոբյանի ու Ավագ Սիմոնյանի հետ համատեղ, նոր միջազգային վենչուրային ընկերություն են հիմնել՝ Triple S Ventures։

Triple S-ն ակտիվ գործունեություն է վարում Հայաստանում և սփյուռքում։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Pre-seed կամ Seed փուլում գտնվող ստարտափները։ Ներդրումները կարվեն արհեստական բանականության (AI), SaaS հարթակներում, բլոկչեյն տեխնոլոգիաների (Blockchain), կրեատիվ տնտեսության (Creator economy) և ֆինանսական տեխնոլոգիաների (Fintech) ոլորտներում։

Հիմնադրամի նպատակներից է միջազգային մասշտաբով փորձի փոխանակումը և նոր ներդրումային հնարավորությունների բացահայտումը։ Առաջիկա օրերին հիմնադրամը կսկսի գործել ԱՄՆ-ում՝ Հարավային Կալիֆոռնիայում։ Ապագայում նախատեսվում է գործունեություն ծավալել նաև ԵՄ շուկաներում և Մեծ Բրիտանիայում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---