«Նորքի զինված խմբի» գործով 20 ամբաստանյալին 10-16 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում․ Քննությունը մոտենում է ավարտին

«Նորքի զինված խմբի» գործով 20 ամբաստանյալին 10-16 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում․ Քննությունը մոտենում է ավարտին

PanARMENIAN.Net - «Նորքի զինված խմբի» գործով մոտ 7 տարի տևած քննությունը մոտենում է ավարտին. դատաքննությունն արդեն ավարտվել է, դատարանն անցել է վիճաբանությունների փուլին։

Խոսքը 2015թ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մասին է, գործը դատարանում է 2016-ից։ Այս ընթացքում գործով մի քանի դատավոր է փոխվել, 2019թ օգոստոս ամսից գործը քննվում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, դատախազը մեղադրական ճառով է հանդես եկել՝ պահանջելով մեղավոր ճանաչել գործով անցնող 20 ամբաստանյալին՝ դատապարտելով ազատազրկման՝ 10-16 տարի ժամկետով, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Գործով ամբաստանյալ, ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ դատախազը պահանջել է Վահան Շիրխանյանի համար 13 տարի ժամկետով ազատազրկում։

Արթուր Վարդանյանի համար, որն ըստ մեղադրանքի համարվում է զինված խմբի պարագլուխը, դատախազը պահանջել է ազատազրկում՝ 16 տարի ժամկետով, իսկ Նելլի Մինասյանի համար՝ 10 տարի ժամկետով ազատազրկում։

Ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր`նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն`զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Քրեական գործը դատարանում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։ Նշենք, որ քրեական գործով ամբաստանյալներն են՝ Արթուր Վարդանյանը, Անտոն Թոթոնջյանը, Վահան Շիրխանյանը. Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Ասյա Մկրտչյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---