Պուտինը ցավակցել է Փաշինյանին

Պուտինը ցավակցել է Փաշինյանին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին»,-ասվում է Նիկոլ Փաշինյանին ուղղված ցավակցական ուղերձում։

‌‌Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նշվում է նաև, որ տեղի է ունեցել կարծիքների կառուցողական փոխանակում։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---