Հայաստանում կանցնի Ազգային գրադարանի շաբաթ

PanARMENIAN.Net - Ամենամյա 8-րդ Ազգային գրադարանի շաբաթը կանցնի Հայաստանում ապրիլի 13-20-ը: Այս տարի Ազգային գրադարանի շաբաթը, որ կազմակերպում է Հայաստանի գրադարանների ասոցիացիան, որը կանցնի «Խոնարհվիր գրքի առջեւ որ ազնվանաս»: Միջոցառման նպատակն է վերականգնել գրքի եւ գիտելիքի դերը Հայաստանի ժամանակակից հասարակության մեջ, ինչպես նաեւ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց հետ բախվում են Հայաստանի գրադարանները:



Շաբաթվա շրջանակներում ապրիլի 15-ին Հայաստանի բոլոր դպրոցներում շարադրությունների մրցույթ կանցկացվի, նվիրված գրքին ու գրադարանին: Ըստ ավանդության լավագույն շարադրությունները կընդգրկվեն թվով չորրորդ ժողովածուի մեջ: Ինչպես նաեւ Ազգային գրադարանի շաբաթվա շրջանակներում կանցնեն նաեւ Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի մեծարման օրեր, ինչպես նաեւ Հայաստանի մարզերում կանցնեն տեղի հայտնի գրողներին նվիրված օրեր:



Ըստ Հայաստանի գրադարանների ասցիացիայի նախագահ եւ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի, շաբաթվա շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ աշխատանքներ կտարվեն սփյուռքի գրադարանների հետ կապեր հաստատելու ուղղությամբ, նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր գրադարանային լրատվական դաշտ: Դ.Սարգսյանը հավելել է, որ 2012թ. հայոց գրերի ստեղծման 500-ամյակի տոնակատարության շրջանակներում նախատեսվում է միջոցառումների անցկացում նաեւ Հայաստանից դուրս, քանի որ հայերեն լեզվով առաջին գիրքը տպագրվել է Վենետիկում, առաջին շաբաթաթերթը` Մադրասում, առաջին քարտեզն` Ամստերդամում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---