Փամբուխչյան․ Քանի կա հավանականություն, որ փլատակներից մարդ կհայտնաբերվի, ծանր տեխնիկա չենք օգտագործում16 օգոստոսի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ամբողջ ծավալով իրականացնում ենք միմիայն որոնողափրկարարական աշխատանքներ։ Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ քանի դեռ կա հավանականություն, որ փլատակներից կարող են քաղաքացու հայտնաբերել, ծանր տեխնիկա միանգամից չեն օգտագործում, հայտնում է Panorama.am-ը։ «Հնարավորինս բացազատում ենք տարածքը, հետո ,ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ, մեր փրկարարներից մարդ է լինում տվյալ հատվածում, դիտարկում է իրականացնում և նոր ծանր տեխնիկան օգտագործվում է»,- ընդգծել է նա։ Նախարարը նաև հայտնել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում hրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ հրդեհ չկա։ Նրա խոսքով՝ միայն հովացման աշխատանքներ են իրականացվում, քանի որ ինչքան մաքրում են փլատակները, այնքան փոքր օջախներ են բռնկվում՝ ծխի տեսքով։ Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք հանդիպել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ հետ, դեպքի վայրո՞ւմ է։ Նախարարը նշել է, որ հանդիպել են սեփականատերերի հետ։ «Այսօր էլ որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, ունենանք նաև այդ հատակագծերը։ Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք կկարողանանք ավելի մանրակրկիտ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Փամբուխչյանը։ Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 16-ի 12։00-ի դրությամբ հասել է 16-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 12-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 8 անձ դեռևս որոնվում է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |