Ավինյան. Հրավառությունների ազատ կազմակերպման արգելք պիտի սահմանվի

Ավինյան. Հրավառությունների ազատ կազմակերպման արգելք պիտի սահմանվի

PanARMENIAN.Net - ԱՆԻՖ խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին, ասել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը քննարկվել է դեռևս 2020-ին։

Նա գրել է, որ հրավառությունների ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի։

«Դեռևս 2020թ. քննարկում էինք հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը։ 2021թ. նախաձեռնությունը ստացավ կառավարության համաձայնությունը և ուղարկվեց Ազգային ժողով։ Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի, ինչպես նախատեսված էր մեր առաջարկած կարգավորմամբ։

Նախագծով՝ հրավառությունները թույլատրվելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դեպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելվում էր։ Դրանց ազատ կիրառումը ոչ միայն խախտում է հասարակական կյանքը, մարդկանց անդորրը, այլև հաճախ հանգեցնում ֆիզիկական վնասվածքների։ Նույնիսկ այս օրերին է շարունակվում դրանց օգտագործումը՝ հարուցելով մեր համաքաղաքացիների զայրույթը։

Համոզված եմ, որ հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի, և հորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնության կյանքի կոչմանը։

Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»։

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 16-ի 12։00-ի դրությամբ հասել է 16-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 12-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 9 անձ դեռևս որոնվում է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---