«Հայաստանի Զորյան ինստիտուտ». Դադրյանի գերեզմանի անբարեկարգ վիճակի պատճառը Covid-19-ն է ու պատերազմը16 օգոստոսի 2022 - 14:53 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամն արձագանքել է ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանի շուրջ ծավալաված մեկնաբանություններին՝ դրանք անվանելով «անհարկի»։ Հայտնի թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի Թաներ Աքչամն ահազանգել է հայտնի ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանի անմխիթար վիճակի մասին, որը գտնվում է Երևանում։ «Փոթորիկ մի բաժակ ջրում» վերանգրված հաղորդագրության մեջ ասվում է, որ գերեզմանի անխնամ լինելու պատճառը Covid-19 համավարակն է և 2020 թվականի Արցախյան պատերազմը։ «Պրոֆեսոր Դադրյանը հուղարկավորվել է Հայաստանում 2019 թվականի օգոստոսին՝ համաձայն իր կտակի և իր ընտանիքի համաձայնությամբ։ Հայաստանի կառավարությունը՝ Վաշինգտոնում իր դեսպանության միջոցով և Հայաստանի Զորյան ինստիտուտի աջակցությամբ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում նաև հոգացել է բոլոր ֆինանսական ծախսերը և կազմակերպել է հանգուցյալ պրոֆեսորի աճյունի տեղափոխումը Երևան, Հայաստան։ ՀՀ վարչապետի որոշումով ձևավորվեց թաղման հատուկ հանձնաժողով, որը հատկացրեց հողակտոր Երևան քաղաքի պանթեոնում։ Քաղաքային պանթեոնում իրենց վերջին հանգրվան են գտնում ազգային հերոսները և հայ ազգի այլ նշանավոր ներկայացուցիչները։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կազմակերպմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ պետական հոգեհանգիստ, որին ներկա գտնվեցին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ընտանիքի անդամներ և ակադեմիական հանրույթը։ Covid-19 համավարակի և 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով հայ ազգը կորցրեց իր մի քանի հազար լուսավոր զավակներին և զբաղված էր նրանց հուղարկավորությամբ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր իր համապատասխան տապանաքարը։ Դրա պատճառով պանթեոնում գերեզմանոցի բարեկարգման և գերեզմանաքարի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես առկախվեցին: Հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր հրապարակայնորեն անհարկի շահարկում են այս հարցը, զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և անտեղի մեկնաբանություններից, որոնք միայն փոթորիկ են առաջացնում մի բաժակ ջրումԾ,-ասվում է «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի Գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանի հաղորդագրության մեջ։ Աքչամը գրել է․ «Համառ և համբերատար հետազոտություններից հետո Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգգի Գոշինին հաջողվել է պարզել, որ Երևանում գտնվող Դադրյանի գերեզմանը, որտեղ նա հուղարկավորվել է 2019-ին, մնացել է անխնամ և պատված է մոլախոտով։ Ավելին՝ գերեզմանի վրա նույնիսկ նշում չկա։ Միայն գերեզմանատան տնօրինության օգնությամբ է հնարավոր եղել գտնել գերեզմանի տեղը: Դադրյանն արժանի չէ սրան»։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |