Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Միջազգային անվտանգության մոսկովյան X համաժողովի շրջանակներում քննարկել է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք քննարկելու շատ բան ունենք, ավանդական հարցեր կան, կապված մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության հետ: Եվ, անշուշտ, ԼՂ-ում տեղակայված մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Ինչպես և դուք, մենք ևս նախկինի պես վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին: Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---