Հայաստանում և Արցախում սգո օրեր են հայտարարված

Հայաստանում և Արցախում սգո օրեր են հայտարարված

PanARMENIAN.Net - Հայաստանում և Արցախում օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի, դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած:

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։

Երևանի բժշկական հաստատություններ դիմած 62 քաղաքացուց բուժումը շարունակում է 5-ը: ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---