Փոխնախարար․ «Սուրմալուի» կիսականգուն շենքն «ամբողջովին կապամոնտաժվի»

Փոխնախարար․ «Սուրմալուի» կիսականգուն շենքն «ամբողջովին կապամոնտաժվի»

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ «Սուրմալուի» շենքը, որտեղ տեղի է ունեցել հիմնական հրդեհը և պայթյունն, ամբողջովին ապամոնտաժվելու է՝ դա հաստատ է։

Նա շեշտել է, որ դա կարվի որոնողա-փրկարարական աշխատանքներից հետո, երբ գտնեն վերջին անհետ կորածին, գրում է «Ազատությունը»։

Փոխնախարարի խոսքով՝ հիմա քննարկվում է շենք մուտք գործելու հարցը որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Մասնագետներն, ըստ Գրիգորյանի, աշխատում են՝ փլուզման վտանգը հասկանալու համար։

«Մենք մոտավոր ազդակներ ունենք, թե որտեղ է պետք իրականացնել որոնողական աշխատանքներ՝ շենքի հետնամասում և կողքի հատվածում, որտեղից որ դուք հիմա տեսնում եք ամբողջովին փլուզված հատվածը և որի առաջին հարկից տեղի է ունեցել հրդեհը և պայթյունը։ Մենք հիմնականում այդ տարածքում պետք է ման գանք, այսինքն՝ շենքի դրսում՝ մուտքի մոտ և առաջին հարկում։ Հիմա մենք փորձելու ենք մուտք գործել շենքի առջին հարկ։ Հիմա դժվար է ասել, թե ինչ տեխնիկա ենք կիրառելու և ինչքան ժամանակ կտևի», - ասել է փոխնախարարը։

Գրգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ բավականին բարդ է այդտեղ աշխատելը, որովհետև շինությունը կարող է ցանկացած պահի փլվել։

Փոխնախարարը հայտնել է նաև, որ ամբողջ տարածքի մաքրման մոտ 70 տոկոսն իրականացվել է։

Որոնողական աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են, դեռևս երկու քաղաքացի համարվում է անհետ կորած։ Ավելի վաղ փոխնախարարն ասել էր, որ զոհերի մեջ չնույնականացված անձ կա, ենթադրություններ ունեն, որ անհետ կորած քաղաքացիներից մեկն է։

«Ըստ էության, մենք ունենք երկու անհետ կորած, սակայն 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը դեռ չի նույնականացվել, մենք ենթադրում ենք, որ 16-րդ անձը, որ դեռ չի նույնականացվել, երկու անհետ կորածներից մեկն է, եթե դա այդպես է, հետևաբար մենք կունենանք մեկ անհետ կորած քաղաքացի», - ասել էր Գրիգորյանը։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---