ԱՄՀ. Այս իրավիճակում Հայաստանը պետք է շարունակի ճկուն փոխարժեքի քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Հարավային Կովկասի մյուս երկրների վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության միտումները նույնն են, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը` ելույթ ունենալով «Ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» խորհրդաժողովում:



Նրա խոսքերով, Հայաստանի վրա էապես ազդեց եւ կազդի համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը: Նա նշել է, որ վերջին 5-6 տարում Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում նկատվում են մի շարք ընդհանուր միտումներ, մասնավորապես, գների բարձր մակարդակը, կառուցվածքային բարեփոխումները, սեփականաշնորհումը, ելքը դեպի կապիտալի շուկաներ: Սակայն, նա ասել է, որ գների հետագա անկումը բացասաբար անդրադարձավ արտահանման տեմպերի վրա:



Անկման մյուս գործոնը մասնավոր դրամական փոխանցումների ծավալի կրճատումն է: Նա նշել է, որ նման երեւույթները ավելի քիչ են ազդել Հայաստանի վրա, օրինակ, Տաջիկստանի համեմատ, որտեղ փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի 50 տոկոսը:



Բացի այդ, 2009թ-ից կտրուկ նվազել է ուղղակի արտերկրյա ներդրումների ծավալը, իսկ որոշ երկրներում այն կրճատվեց 2008թ, վերջում: Հայաստանը եւս չխուսափեց դրանից:



Ահմեդը նշել է, որ շատ երկրներ արձագանքեցին ճգնաժամին ազգային արժույթի արժեզրկմամբ: Այդպես եղավ նաեւ Հայաստանում, աճեց դոլարացման մակարդակը:



Ըստ ՀՀ ԿԲ-ի գնահատականների, դոլարացման մակարդակը այս պահի դրությամբ կազմում է 73 տոկոս պարտավորությունների եւ ավանդների գծով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---