Փաշինյան․ Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է՝ «ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո՝ պայթյուն»18 օգոստոսի 2022 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ներկաները հարգել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, ասել է, որ այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի «Սուրմալուում» ահաբեկչության կամ դիտավորության հանցակազմի մասին։ Փաշինյանն իր հերթին նշել է, թե տեսագրություններից պարզ է դառնում, որ «ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, քանի որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։ «Վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»,-ասել է նա։ Քյարամյանը նշել է նաև, որ եղած ապացույցները վկայում են անզգուշության հետևանքով տեղի ունեցած հանցագործության մասին։ Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |