Նախագիծ․ Առաջարկվում է անցակետեր դնել հայ-ադրբեջանական սահմանի 3 կետում՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում![]() 19 օգոստոսի 2022 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է անցակետեր սահմանել հայ-ադրբեջանական սահմանի 3 կետում՝ Սոթքում («Քելբաջար»), Երասխում («Սադարակ») և Քարահունջում («Էյվազլի»)»։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ Որպես հիմնավորում նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Օգոստոսի 4-ի կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանցիները մի քանի կետերով կարող են հատել ՀՀ սահմանն ու Նախիջևան հասնել և հանձնարարել էին ԱԱԾ-ին ապահովել դրա իրականցումը։ Նշվում է, որ նախագծի կարգավորման առարկան ՀՀ պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Սահմանի անցման կետերը գործելու են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից: ՀՀ ԱԱԾ տնօրենը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի սահմանված անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը: Նախագիծը կքննարկվի մինչև սեպտեմբերի 2-ը։ ![]() ![]() Իրանի քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |