Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին՝ Թուրքիայում խոշոր ավտովթարների կապակցությամբ

Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին՝ Թուրքիայում խոշոր ավտովթարների կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ այդ երկրում վերջին խոշոր ավտովթարների կապակցությամբ։

Ռուբիյանը Twitter-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»։

Հանգստյան օրերին Թուրքիայում միանգամից 3 խոշոր ավտովթար է եղել, որոնց արդյունքում ընդհանուր 36 մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---