Հայաստանի ազգային գրադարանում նշել են ազգագրագետ Վերժինե Սվազլյանի հոբելյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային գրադարանում ապրիլի 3-ին նշվել է Վերժինե Սվազլյանի 75-ամյակը: Ազգագրագետի բազմաթիվ աշխատանքները` շուրջ 500, զգալի տեղ են զբաղեցնում Հայաստանի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման ոլորտում: Շատերը Վերժինե Սվազլյանի ամենանշանակալի աշխատությունն են համարում «Ցեղասպանություն. Արեւելյան Հայաստանի հայերի բանավոր վկայությունները»: Այս գրքում զետեղված տեղեկությունները հավաքելու համար ազգագրագետին 50 տարի է պահանջվել:



Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հայ ազգագրության հիմնարար աշխատությունների հեղինակ է, վերջերս նա պարգեւատրվել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «21-րդ դարի մեծագույն նվիրյալ» պատվավոր շքանշանով, իսկ ապրիլի 3-ին նրա պարգեւներին ավելացան եւս երկուսը` Հայաստանի Ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի մեդալն ու համանուն հայրենակցական ընկերության «Մուսադաղ» մեդալը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---