29 օգոստոսի 2022 - 13:53 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 2124 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

Հայաստանում օգոստոսի 22-28-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 434,398 -ի` ավելանալով 2124-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 7 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8655 դեպք կա։

Ապաքինվել է ևս 1788 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 421,316 է։ Փաստացի բուժվողների թիվը 2745 է։

Ընդհանուր առմամբ 3,184,464 թեստ է արվել, մեկ շաբաթում` 6131։ ‌