Հոլանդիայի խորհրդարանում օրինագիծ կներկայացվի ցեղասպանության հերքման քրեականացման վերաբերյալ10 ապրիլի 2009 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ` Մասիս Աբրահամյանը, հանդիպում ունեցավ Քրիստոնեական Միություն կուսակցության խոսնակ` Ջոել Ֆորդեւինդի հետ: Հանդիպման նպատակն էր տեղեկություններ ստանալ ՔՄ կուսակցության գործնեության մասին` ցեղասպանությունների հերքման պատժելիության օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ: Ֆորդեւինդը հաստատեց կուսակցության անշեղ վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: ՔՄ կուսակցությունը առիթ բաց չի թողնում Հոլանդիայի կառավարությանը հիշեցնելու 2004 թվականի Հոլանդիայի խորհրդարանի հայտնի որոշումը` Հայոց Ցեղասպանության մասին: Իր հերթին ՀՅԴ ուսանողական եւ երիտասարդական միությունները կոչ են արել Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ձեր կողմից ճշմարտության ճանաչումը բխում է ոչ միայն ԱՄՆ ժողովրդի, հայության եւ աշխարհի այլ ժողովրդների շահերից, այլեւ հատկապես թուրք ժողովրդի շահերից: Դրանով Դուք մեծապես կնպաստեք այսօր եւ ապագայում նմանատիպ ցեղասպանություններին վերջ դնելուն»,-ասվում է նամակում, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |