30 օգոստոսի 2022 - 10:30 AMT
Խաչանովը հաղթանակով է մեկնարկել թենիսի US Open-ում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ԱՄՆ թենիսի բաց առաջնության առաջին շրջանում հաղթել է ամերիկացի Դենիս Կուդլուին։

Հանդիպումը տևել է 2 ժամ 11 րոպե և ավարտվել է 3:6, 6:1, 6:2, 6:2 հաշվով, գրում է Sportbox.ru-ն։

US Open-ի հաջորդ փուլում Խաչանովը կհանդիպի սլովակ Ալեքս Մոլչանի և բրազիլացի Տյատո Մոնտեյրոյի հանդիպման հաղթողի հետ։

Կանանց մրցաշարում ՌԴ-ն ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանի խաղում պարտվել է սերբ Ալեքսանդրա Կրունիչին։

US Open-2022-ը մեկնարկել է օգոստոսի 29-ին և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը 60 մլն դոլար է։