Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

PanARMENIAN.Net - Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ, հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Նախապատրաստական զանգեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վաղը Բրյուսելում կայանալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- ասվում է գրառման մեջ։

Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Բրյուսելում նախատեսված է օգոստոսի 31-ին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Բրյուսելում նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի կազմման աշխատանքային խմբի ստեղծման հարցը։ Հայկական կողմն հայտարարությունը չի մեկնաբանել և հորդորել է հետևել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։

Իսկ օգոստոսի 30-ին Մոսկվայում նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---