Արամ Սարգսյանն առաջարկում է դուրս գալ ՀԱՊԿ-ից` «ռիսկի չգնալն ավելի մեծ ռիսկ է»31 օգոստոսի 2022 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն առաջարկում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ըստ նրա՝ «ռիսկի չգնալն ավելի մեծ ռիսկ է»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր նախագահող է նշանակում նախկին փոխպետքարտուղարին։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի եռանախագահողները հեռախոսազրույց են ունենում Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ և հաստատում իրենց պատրաստակամությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առումով։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները մերժում են Ադրբեջանի ԱԳՆ հրավերն այցելել Շուշի։ ԱՄՆ-ն հանդես է գալիս Արցախի կարգավիճակի հարցի լուծման մոտեցումով և կարևորում արցախայության տեսակետ հայտնելու իրավունքը։ ՌԴ-ն և Ադրբեջանը համարում են կարգավիճակի հարցը լուծված, ու դա հստակ արտահայտում են Մոսկվայում եռակողմ հանդիպումներից հետո մամուլի ասուլիսներում և Պուտինի հարցազրույցներում ԼՂ պատկանելության մասով։ Ադրբեջանում ՌԴ դեսպանը սիրով ընդունում է հրավերը և այցելում Շուշի։ Սրանք փաստեր են և քննարկման թեմա չեն, բայց այս փաստերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ Բրյուսելում հանդիպման ժամանակ խնդիրը լինելու է կարգավիճակի և վերջնական կարգավորման շուրջ, որին փորձելու է հակադրվել Ալիևը և բրյուսելյան հանդիպմանը ի հակադրություն փորձվելու է կազմակերպել մոսկովյան հանդիպում, որում փորձելու են ճնշել Հայաստանին։ Լուծումը՝ հնարավոր տարբերակներով դուրս գալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակից։ Արևմտյան քաղաքական, ռազմական և տնտեսական ազդեցությունը մեծացնելու նպատակով դուրս գալ ՀԱՊԿ-ից, որովհետև ՌԴ-ն, միևնույն է, մեզ զենք չի վաճառում, ՀՀ անվտանգության ապահովման պարտավորությունները ՀԱՊԿ-ը չի կատարում, բայց ՀԱՊԿ-ում լինելը խանգարում է մեզ ավելի լուրջ ռազմական օգնություն տրամադրելուն, որ ուղիղ հայտարարել են թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի դիվանագիտական ծառայությունները։ Ուսումնասիրելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմական աջակցության ցուցանիշները բարեկամ երկրներին, կարելի է համոզվել, որ ՀԱՊԿ-ից ազատվելու պարագայում արևմտյան ռազմական օգնությունը Հայաստանի համար տարեկան կարող է լինել 350-400 միլիոն դոլարի սահմաններում, և՝ ժամանակակից սպառազինությամբ։ Հավելեք՝ ժամանակակից պատերազմաների մարտավարության ու ռազմավարության ուսուցումը: Համոզված եմ, որ մեկ տարվա գումարով նման սպառազինությունը բավարար է, որ Բաքուն և Մոսկվան փոխեն իրենց տոնը՝ զսպելով ախորժակները։ Հ.Գ. Գիտեմ, որ առաջարկս ռիսկային է, բայց ամեն ինչ նույնը թողնելը վերջանալու է Արցախի կորստով, ՀՀ սահմանների՝ ի վնաս մեզ, ռուսական քարտեզներով վերաձևմամբ և ՀՀ սուվերենության կորստով»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |