Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է. Նա ազատ է արձակվել

Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է. Նա ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախկին նախարար-ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է. նա ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը կքննվի օգոստոսի 31-ին՝ ժամը 19.00-ին։

Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ։ Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ։ ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---