Թուրքիան ու Ադրբեջանը կքննարկեն Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Թուրքիայում աշխատանքը կսկսի թուրք-ադրբեջանական խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել կենտրոնի տնօրեն Սինան Օհանը, խորհրդաժողովում կքննարկվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցն ու դրա անդրադարձն Ադրբեջանի վրա:



Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ, Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքագետներ: «Հայկական կողմը չի հրավիրվել խորհրդաժողովին, քանի որ սա թուրք-ադրբեջանական միջոցառում է»,-ասել է Օհանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---