ԱԱԾ-ն հակաահաբեկչական վարժանք է անցկացրել մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում և Երևան-Թբիլիսի գնացքում

ԱԱԾ-ն հակաահաբեկչական վարժանք է անցկացրել մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում և Երևան-Թբիլիսի գնացքում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ է իրականացրել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում:

Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:

«Հորդորում ենք բնակիչներին՝ ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»,-ասվում է հայտարարության մեջ։

Վերջին շրջանում հաճախակի են դարձել մետրոյի կայարաններում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը, որոնք բոլորը կեղծ են եղել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---